Թրամփի եւ Կիմի հանդիպումը. Քաղաքական գաստրոնոմիան եւ անշարժ գույքի մագնատի «հիթերը»

13:57   13 Հունիս 2018    631

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկու երկրների առաջնորդների ստորագրած հուշագիրն ավելի շատ նման է բարի մտադրությունների հռչակագրի: Սակայն շատ փորձագետներ հակված են այն մտքին, որ ոչ Թրամփի, ոչ Կիմ Չեն Ընի համբերությունը չի բավականացնի գործն ավարտին հասցնելու համար:

Չնայած Թրամփի հավաստիացումներին, թե ինքը վստահ է, որ Կիմը կպահի ամբողջական ապամիջուկայնացման մասին իր բանավոր խոստումը, ինչի մասին բազմիցս կրկնել է իր ասուլիսում, հնարավորությունները, որ այն իրականություն կդառնա, այս պահին մեծ չեն: Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ Թրամփի եւ Կիմի հանդիպումը այս տարվա կարեւոր քաղաքական իրադարձությունն է: Հանդիպման բոլոր մանրամասները համարյան խոշորացույցով են քննարկվում եւ վերլուծության ենթարկվում:

Օրինակ BBC-ն երկու քաղաքական գործիչների ճաշացանկը «գաստրոքաղաքական վերլուծության» է ենթարկել:

Ինձ զարմացրեց կորեական խոհանոցի ամենափորձառու գուրմանների եւ գիտակների ուտեստը: Վարունգներ՝ լցոնված տավարի մսով, կարտոֆիլով եւ ձվով՝ ավանդական ուտեստ, որը հայտնվել է Լի դինաստիայի ժամանակ (1392 -1897): Այս ճաշատեսակը սիրում էին թագավորական ընտանիքի անդամները:

Պատկերացրեք բրիտանական վարչապետին, որը ուտում է տապակած կարապ՝ Հենրիխ VIII-ի սիրելի ուտեստներից:

Զարմանալի չէ, որ երիտասարդ կորեացիները նույնպես մտահոգված էին նախագահական ճաշացանկով:

Թեեւ սեղանին փհենյանական լապշա չկար (հենց այս ուտեստով էր Կիմը հյուրասիրել Հարավային Կորեայի իր գործընկերոջը, երբ ապրիլին առաջին անգամ հատել էր ԿԺԴՀ-ի սահմանը), սինգապուրցիներն ամեն ինչ արել էին, որ Կիմն իրեն ինչպես տանը զգար:

Իմաստուն եւ փորձառու դիվանագետներ լինելով, նրանք չէին մոռացել նաեւ Թրամփի մասին: Երեւում է, որ ճաշացանկն այնպես էր կազմվել, որ Թրամփը կարողանար լանչ հավաքել, որը տեղին կլիներ Նյու Յորքի հարուստ ռեստորանում:

Որպես ապերիտիվ, նա կարող էր ընտրել «ծովախեցգետնից եւ ավոկադոյից աղցանով ավանդական կոկտեյլ»: Որպես երկրորդ ուտեստ՝ տավարի կողեր կոնֆի, կարտոֆիլից դոֆինուա գրատենով եւ խաշած բրոկոլիով: Իսկ որպես աղանդեր՝ Häagen-Dazs սերուցքային պաղպաղակ բալի կուլիով:

Սինգապուրցիները, որոնք գագաթաժողովի անցկացման համար 15 մլն դոլար էին ծախսել, բաց չէին թողել հայտնի հյուրերին իրենց խոհանոցով հյուրասիրելու հնարավորույթյունը: Սինգապուրի խոհանոցը հայտնի է նրանով, որ համադրում է հնդկական, չինական եւ մալայզիական ուտեստների հատկանիշները:

Ւսկ AP-ն հավաքել է Թրամփի «հիթերը» Կիմ Չեն Ընի հետ մամուլի ասուլիսից հետո:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը բավականաչափ անկեղծ էր՝ խոսելով իր համոզմունքի մասին, որ Կիմը կկատարի իր խոստումը եւ կկործանի միջուկային փորձադաշտը:

«Միգուցե ես սխալվում եմ», - ասել է նա: «Ես նկատի ունեմ, որ վեց ամսից ես կարող եմ հայտնվել ձեր առջեւ եւ ասել՝«Ես սխալ էի»: Ես չգիտեմ, հնարավոր է, որ մի օր ես կընդունեմ դա, բայց ես կգտնեմ ինչ-որ արդարացում»:

Տաղանդավոր Կիմի մասին

«Դե, նա շատ տաղանդավոր է: Ցանկացածն, ով 26 տարեկանում հայտնվում է այդ վիճակում եւ կարողանում է կառավարել եւ ընդ որում կոշտ կառավարել, տաղանդավոր է», - ասել է Թրամփը՝ հավելելով. «Ես չեմ ասում, որ նա լավն է»:

Այն մասին, թե ինչպես Կիմը «փրկեց» Ձմեռային օլիմպիական խաղերը

Երբ Կիմ Չեն Ընը համաձայնեց Հարավային Կորեա պատվիրակություն ուղարկել, նա փրկեց Ձմեռային օլիմպիական խաղերը: «Երբ Հյուսիսային Կորեան համաձայնեց ուղարկել պատվիրակություն, տոմսերը վաճառվեցին ինչպես անտառայինի հրդեհներ», - ասել է Թրամփը:

Հյուսիսային Կորեայի լողափերի տնակները

Անշարժ գույքի մագնատ Թրամփը որպես գործի գիտակ գովել է Հյուսիսային Կորեայի գեղեցիկ լողափերը: Նրա խոսքով, հանդիպման ընթացքում նա ասել է Կիմին. «Գիտես, դրա փոխարեն (միջուկային զենքի զարգացում) դուք կարող եք աշխարհի լավագույն հյուրանոցները ունենալ»: «Նրանք օվկիանոսում հրթիռներ են պայթեցնում: «Ես ասացի, «Տղա, նայիր դրան այլ տեսանկյունից: Արդյոք սա հիանալի կոնդո (բնակելի համալիր - խմբ.) չի դառնա՞»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները