Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ի նախկին նախագահների շրջանում երկարակեցության ռեկորդ է սահմանել

13:15   13 Հունիս 2018    487

Նախկին նախագահներից մեկը անսովոր նվեր է ստացել՝ երկարակեցության ռեկորդ սահմանելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջորջ Բուշ ավագը ծնվել է 1924 թվականի հունիսի 12-ին: ԱՄՆ-ի նախկին նախագահը նշում է 94-րդ տարեդարձը: Սա ամերիկացիների համար ռեկորդային տարիք է:

Դրանից առաջ ամենաերկարակյաց նախագահներից էր Ջերալդ Ֆորդը, որը մահացել է 2006-ին 93 տարեկան հասակում եւ Ռոնալդ Ռեյգանը, որը նույնպես մահացավ 93 տարեկանում՝ 2004 թվականին:

Նախագահի ներկայացուցիչ Ջիմ Մաքգրատի խոսքով, Բուշ ավագն այդ օրը ընտանիքի հետ կնշի Քենեբանկպորտում՝ Մեն նահանգ: Նախագահի տարիքը եւ առողջությունը թույլ չեն տալիս պարաշյուտով թռիչքներ կատարել, ինչպես 90-ամյակի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները