Իտալիան ցինիկ է և անպատասխանատու․ Մակրոն

13:00   13 Հունիս 2018    482

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական կառավարությանը «ցինզիմի և անպատասխանատվության» մեջ է մեղադրել, քանի որ այն հրաժարվել է Իտալիայում թողնել շուրջ հազար ներգաղթյալներով փրկարարական նավը։

629 ներգաղթյալներով «Ջրհոս» նավը ստիպված է եղել բաց ծով դուրս գալ, երբ Իտալիայի և Մալթայի միջև ծագած վեճի հետևանքով երկրներից ոչ մեկը չի համաձայնել ընդունել այն։

Ավելի ուշ Իսպանիան է համաձայնել ընդունել նավը։

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Ֆրանսիային ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքի պատճառով «երկերեսանի» է անվանել։

Նա քննադատել է երկրին, որը «միշտ նախընտրում է մեջքով շրջվել, երբ խոսքը միգրացիային է վերաբերում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները