Ճապոնիան ԱՄՆ եւ Հրվ. Կորեայի զորավարժությունները «կենսականորեն կարեւոր» է համարում

13:22   13 Հունիս 2018    280

Հարավային Կորեայի հետ ամերիկյան զորավարժությունները եւ ԱՄՆ զորքերի ներկայությունը տարածաշրջանային անվտանգության համար «կենսականորեն կարեւոր» են:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իտունորի Օնոդերան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքներով համատեղ զորավարժությունները դադարեցնելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զորավարժությունները եւ Հարավային Կորեայում տեղակայված ամերիկացի զինվորականները կենսականորեն կարեւոր դեր են խաղում Արեւելյան Ասիայում անվտանգության ապահովման համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Տոկիոն Փհենյանի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխել: «Մենք չենք փոխել Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու մեր քաղաքականությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ճապոնիան Հյուսիսային Կորեայի կողմից ցանկանում է տեսնել իր միջուկային եւ հրթիռային հավակնությունների վերաբերյալ կոնկրետ գործողություններ, ինչպես նաեւ մի քանի տասնամյակ առաջ առեւանգված ճապոնացիների հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները