Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF

14:04   13 Հունիս 2018    342

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները: Դա, ինչպես վկայում Է «Բնակչության բարեկեցության ուսումնասիրություն 2017» հետազոտությունը, որը պատրաստել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):

2017 թվականին Վրաստանում երեխաների 6,8 տոկոսն ապրում Էր աղքատության նշագծից ցածր պայմաններում, իսկ 2015 թվականին նրանք կազմում Էին 2,5 տոկոս:

Վատացել Է նաեւ թոշակառուների սոցիալական վիճակը: Անցյալ տարի աղքատության նշագծից ցածր պայմաններում ապրում Էր թոշակառուների 3,7 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 1,7 տոկոսը: «Երեխաները դեռեւս մնում են ամենաանպաշտպան խումբը Վրաստանում»,-նշել Է Վրաստանիում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լայլա Օմար Գադը:

Անհրաժեշտ քանակությամբ մանկապարտեզների բացակայության պատճառով շուրջ 14 հազար երեխաներ չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ:

Իսկ 15-18 տարեկան հասակի դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը չի սովորում:

Լայլա Օմար Գադի խոսքով՝ երեխաների շրջանում աղքատությունը նվազեցնելու համար անհրաժեշտ Է ներդնել սոցիալական պաշտպանության համընդգրկուն համակարգ, ուժեղացնել երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությունը:

UNICEF-ի փորձագետները Վրաստանում աղքատության աճի պատճառների թվում նշել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը եւ սպառողական գների աճը: Մինչդեռ, ինչպես նշվում Է, աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ շատերն իրենց աղքատ չեն համարում: Այնինչ, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար Վրաստանում ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դիմում բանկերին ու գրավատներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   UNICEF  


Վերնագիրի այլ պիտակները