Իրանի հետ կքնած միջուկային գործարքն այլընտրանք չունի․ Մոգերինի

14:13   13 Հունիս 2018    380

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Եվրոխորհրդարանի դռնբաց նիստում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որեւէ այլընտրանք չունի:

Նրա խոսքով՝ ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ջանքերը շարունակվում են: «Երեք տարի անց Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին, եւ դա 11 անգամ հաստատել է ԱԷՄԳ-ն»,- ընդգծել է Մոգերինին:

Նրա խոսքով, ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել, եւ միությունը հավատարիմ է համաձայնության ազդեցիկ ու լիարժեք գործադրմանը: Թե՛ միջուկային պարտավորությունների առումով եւ թե՛ տնտեսական տեսակետից ՀԳՀԾ-ի գործադրումը պիտի շարունակվի, քանի որ ՀԳՀԾ-ի մյուս բաժինը պատժամիջոցների չեղարկումն է եւ առեւտրական կապերի կարգավորման համար այս համաձայնությամբ ստեղծված հնարավորությունների օգտագործումն է»,-ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «ՀԳՀԾ-ից հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միջազգային հանրության, բազմակողմ համակարգի ու ՄԱԿ-ի հեղինակության դեմ ուղղված գրոհ էր, մինչդեռ ՀԳՀԾ-ի պահպանումը նաեւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության ուղղությամբ է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները