Բրյուսելի օդանավակայանում մաքսավորները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով

14:23   13 Հունիս 2018    334

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են այսպես կոչված «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար:

Իրենց բողոքի ակցիայով մաքսատան աշախտողները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել կադրերի պակասի խնդրին, որը հանգեցնում Է այն բանին, որ անձնակազմը հաճախ ստիպված Է լինում դուրս գալու լրացուցիչ հերթապահությունների: Մաքսավորները պահանջում են նաեւ իրենց հանդերձել ավելի արդիական սարքավորանքով եւ բարձրացնել անվտանգությունը:

Գործադուլի պատճառով ավիաուղեւորներին խուրհուրդ Է տրվել օդանավակայան ժամանել մեկնաթռիչքից առնվազն երկու - երեք ժամ առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները