Սեուլը փորձում է հասկանալ Թրամփի հայտարարությունը

14:36   13 Հունիս 2018    333

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Վաշինգթոնը եւ Սեուլը պետք է քննարկեն Փհենյանի հետ բանակցությունների շրջանակում «հետագա երկխոսությանը նպաստելու տարբեր միջոցները»:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները դադարեցնելու մասին՝ նա նշել է, որ Սեուլը դեռ փորձում է պարզել Թրամփի մեկնաբանությունների ճշգրիտ նշանակությունը եւ մտադրությունը: Նրա կարծիքով՝ զորավարժությունների դադարեցումը կարող է պահանջվել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների արագացման համար:

Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ զորավարժությունների դադարեցման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «դա շատ փող կտնտեսի», եւ դրանք «շատ սադրիչ» անվանելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները