Աշխարհի ֆուտբոլի 2026 թվականի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում

15:34   13 Հունիս 2018    773

Աշխարհի ֆուտբոլի 2026 թվականի առաջնությունն առաջին անգամ կկայանա երեք երկրում:

ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ, որը կայացել է Մոսկվայում, 2026 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը նվաճեցին երեք երկիր` ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան:

Նրանց հետ մրցակցում էր Մարոկկոն:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ֆուտբոլ  


Վերնագիրի այլ պիտակները