Պուտինը սաուդյան արքայազնի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը

16:10   13 Հունիս 2018    450

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries, հայ.՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ գործարքի կնքման հարցը, սակայն ՕՊԵԿ+-ից հարթ դուրս գալու հարցը չի քննարկվի, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

«Դա նախատեսված է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սաուդյան արքայազնի հետ կքննարկվի ՕՊԵԿ+-ի հետ համագործակցության հարցը, ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը: «Ինչ վերաբերում է ՕՊԵԿ+-ից դուրս գալուն, ապա դա չի քննարկվի»,- հավելեց նա՝ հաստատելով, որ Պուտինի հանդիպումը Մուհամմադ իբն Սալմանի հետ կկայանա հինգշաբթի օրը՝ հունիսի 14-ին:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները դիմել են Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ի մի շարք այլ անդամների՝ նավթի արդյունահանման ծավալներն օրական 1 մլն բարելի հասցնելու խնդրանքով:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները եւ մի շարք ոչ անդամ երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, պայմանավորվել էին 2016 թվականի վերջին կրճատել արդյունահանման ծավալները: Կողմերը բազմիցս երկարաձգել են պայմանագիրը: Այժմ գործարքը երկարաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները