Իտալիայում ձերբակալել են Ռուբենսի և Ռենուարի նկարները առևանգած գողերին

16:28   13 Հունիս 2018    602

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է հինգ կասկածյալերի, որոնք մեղադրվում են Ռուբենսի և Ռենուարի՝ ընդհանուր առմամբ 26 միլիոն եվրո արժեքով նկարների կանխամտածված գողության մեջ։

Նկարները առևանգվել էին 2017 թվականի ապրիլին, Մոնցում, Միլանի մոտակայքում, երկու արթ–դիլերների մոտից, որոնք հանդիպել էին կասկածյալներից մի քանիսի հետ, ովքեր որպես գնորդներ էին ներկայացել։ Հանդիպման ժամանակ կասկածյալները նկարները բարձել են մեքենայի մեջ և փախուստի են դիմել։

Երեք կասկածյալները գտնվում են բանտում, իսկ մնացածը, հայրն ու որդին, տնային կալանքի տակ են, քանի որ, ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, նրանք սպաների վրա նյութական ազդեցություն են ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները