Բրյուսելը խնդրել է Վրաստանի քաղաքացիներին Բելգիայում ապաստանի հույս չունենալ

17:42   13 Հունիս 2018    345

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Միգրացիայի և ապաստանի հարցերով Բելգիայի պետքարտուղար Տեո Ֆրանկենը, որն այժմ գտնվում է Վրաստանում, կոչ է արել երկրի քաղաքացիներին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը չխառնել թագավորությունում ապաստան ստանալու հնարավորության հետ:

ԵՄ-ն 2017 թվականի մարտի վերջից ի վեր Վրաստանի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք է տրամադրել:

«Սա անվտանգ երկիր է: Քաղաքական հակառակորդներին կամ լրագրողներին բանտ չեն ուղարկում: Ապաստանը նախատեսված է պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար, ինչպիսիք են սիրիացիները»,- ասել է նա:

Ֆրանկենը հայտնել է, որ մինչ Վրաստան այցը Բելգիայի իմիգրացիոն իշխանություններն Ալբանիայում և Գվինեայում թագավորությունում ապաստանի հասանելիության վերաբերյալ այդ երկրների քաղաքացիներին հետ համոզելու արշավ են անցկացրել, ինչից հետո ապաստանի համար դիմողների թիվը երկու անգամ նվազել է:

Նա Վրաստանի իշխանություններին առաջարկել է Բելգիա ուղարկել կապի սպայի՝ երկու երկրների ոստիկանական գերատեսչությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար: Բելգիայի բանտերում այժմ պատիժ է կրում մոտ 60 վրացի՝ հիմնականում գողության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել   Վրաստան   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները