Տարեց բրիտանուհին հարյուր հազար ֆունտ արժողությամբ մետաղադրամ Է գտել

17:55   13 Հունիս 2018    372

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail -ին, Մեծ Բրիտանիայում տարեց կինը պատրաստվում Էր ձեղնահարկից դեն նետել հին մետաղադրամներով տուփը, բայց վերջին պահին որոշել Է դրանք հանձնել գնահատողին, ով ասել Է, որ դրանցից մեկն արժե 100 հազար ֆունտ:

Երկրի արեւելքում գտնվող Յորքշիրի եւ Համբերի շրջանի Քինգսթոն-ափոն-Հալլ քաղաքի 69-ամյա բնակչուհին, որը խնդրել Է չհայտնել իր անունը, հազվագյուտ թղթադրամը ժառանգել Է պապից: Սկզբում նա ցանկացել Է դեն նետել այն, բայց թոռների հորդորներից հետո որոշել Է դրա արժեքը՝ այլ գտածոների՝ թեյի արծաթե սպասքի եւ բիժուտերիայի հետ միասին անվճար գնահատելու տալ անտիկվարիատի վաճառքով զբաղվող կայքում:

Կայքի փորձագետները նրան բացատրել են, որ մետաղադրամը հատել են 1644 թվականին՝ Կառլ Առաջինի կառավարման օրոք, եւ, քանի որ այն պահպանվել Է շատ լավ վիճակում, պատրաստվում են այն աճուրդի դնել: Դրամագիտական հազվագյուտ իրի վաճառքից պլանավորում են ստանալ ավելի քան 100 հազար ֆունտ:

Բախտավոր կինը պատրաստվում Է փողերը ծախսել շրջագայության վրա, ինչպես նաեւ հղի թոռնուհուն օգնել՝ հիպոտեկ վերցնելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները