Թրամփը ցանկանում է չեղարկել Հս. Կորեայի դեմ պատժամիջոցները

18:19   13 Հունիս 2018    307

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հայտարարել է, որ հարաբերությունների հետագա բարելավման ֆոնին մտադիր է չեղարկել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ այս մասին Թրամփն ասել է հունիսի 12-ին, Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը ցանկանում է դադարեցնել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները, որոնք Փհենյանը սադրանք և սպառնալիք է համարում։

«Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ առաջարկելու և երկխոսության ու բանակցությունների միջոցով փոխհարաբերությունների հետագա բարելավման ֆոնին պատժամիջոցները չեղարկելու իր որոշման մասին»,-ասվում է հաղորդագրությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները