Մակեդոնիայի նոր անվանումը կդրվի համազգային հանրաքվեի

19:23   13 Հունիս 2018    398

Հունաստանը եւ Մակեդոնիան կարգավորել են երկարատեւ վեճը Հարավսլավիայի այս նախկին հանրապետության անվան շուջը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը: Նրա խոսքով՝ երկու պետությունների համար ընդունելի Է Հյուսիսային Մակեդոնիա անվանումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան փոփոխությունը կմտցվի երկրի Սահմանադրության մեջ: Ըստ որում երկրի քաղաքացիները կանվանվեն մակեդոնացիներ, ազգությունը՝ մակեդոնացի եւ լեզուն՝ մակեդոներեն: Դրա հետ մեկտեղ, այս տարա աշնանը երկու կառավարությունների մակարդակով ձեռք բերված որոշումը Մակեդոնիայում կդրվի համազգային հանրաքվեի:

Բացի այդ, երկու երկրների կառավարությունները կստորագրեն համապատասխան պայմանագիր: «Լուծելով Հունաստանի հետ վեճը՝ մենք կառուցում ենք բարեկամական հարաբերություններ, որոնք մինչ օրս երբեք չեն եղել: Մենք տրամադրված ենք եվրոպական հեռանկարի, մենք լուծում ենք բազմամյա վեճը եւ երկիրը դուրս ենք բերում մեկուսացումից»,- լրագրողներին հայտարարել Է Զաեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակեդոնիա  


Վերնագիրի այլ պիտակները