Tesla-ն աշխատանքից կազատի 4.000 աշխատակցի

19:58   13 Հունիս 2018    352

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ բրենդի վերակազմակերպման շրջանակում աշխատանքից կհեռացվի 4.000 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մանրամասնելով, որ ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դրա շահութաբերությունն ավելացնելու նպատակով:

Ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում Մասկը մանրամասնել է, որ ծախսերը նվազեցնելու ու շահութաբերությունը բարձրացնելու նպատակով իրենք աշխատակիցների մոտ 9%-ին աշխատանքից հեռացնելու բարդ որոշում են կայացրել: Նա հավելել է, որ 15 տարի շարունակ Tesla-ն տարեկան շահույթ չի ունեցել:

«Մենք ձգտում ենք արագացնել էկոլոգիապես մաքուր էներգետիկային անցում կատարելու գործընթացը, բայց մենք երբեք չենք հասնի այդ նպատակին, քանի դեռ չենք կարողանում կայուն շահույթ ապահովել»,- նկատել է ընկերության ղեկավարը:

Business Insider-ի տվյալներով՝ Tesla-ն ունի մոտ 46.000 աշխատակից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ ընկերության մաքուր կորուստը կազմել է ավելի քան 709 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները