Մեյը մտադիր է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու կոչ անել

20:15   13 Հունիս 2018    519

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչ անել:

«Ես կպնդեմ, որպեսզի մենք աջակցենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Իրականում ես կարծում եմ, որ կան որոշ ոլորտներ, որտեղ մենք պետք է խստացնենք պատժամիջոցների այդ ռեժիմը»,- ասել է Մեյը:

Լոնդոն-Մոսկվա հարաբերությունները վատթարացել են այս տարվա մարտ ամսվա սկզբին Սոլսբերիում նախկին ռուս գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումից հետո: Լոնդոնը թունավորման համար մեղադրել է Մոսկվային, արտաքսել է 23 ռուս դիվանագետի եւ նվազեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը: Մոսկվան, որը հերքում է բոլոր մեղադրանքները, պատասխան քայլեր է ձեռնարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները