Եվրոպային «նոր բալանս» է անհրաժեշտ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

20:27   13 Հունիս 2018    464

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշած խնդիրների ֆոնին Եվրոպան պետք է «նոր բալանս» գտնի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:

Այդ խնդիրների թվում Մաասը նշել է ԱՄՆ-ի դուրս գալը Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից եւ Իրանի միջուկային գործարքից, դաշնակիցների դեմ պատժամիջոցների կիրառումը եւ հովանավորականությունը:

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է որպես գիտակցական հակակշիռ հանդես գանք, երբ ԱՄՆ-ն անցնում է կարմիր գծերը»,- ասել է նա: «Եթե ԱՄՆ կառավարությունը ագրեսիվ կերպով կասկածի տակ է դնում մեր արժեքներն ու շահերը, ապա պետք է ավելի վստահորեն արձագանքենք»,- նշել է Մաասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները