Google-ը խոստացել է, որ թարգմանությունները offline ռեժիմում ավելի լավը կդառնան

20:36   13 Հունիս 2018    607

Hayatsk.info-ն հայտնում է, որ Google ընկերությունը խոստացել է, որ offline ռեժիմում թարգմանություններն ավելի լավն ու որակով կդառնան։

Դրան կօգնի Google Translate-ի նոր թարմացումը։ Հավելվածն օգտատերերին ավելի հստակ թարգմանություններ կառաջարկի նույնիսկ այն պարագայում, երբ ինտերնետ հասանելիություն չլինի։

Google Translate-ի մենեջեր Ջուլի Քաթիաուի խոսքով, այժմ նեյրոնային համակարգն աշխատում է այնպես, որ թարգմանությունը տրամադրվում է միանգամից եւ ամբողջական, եւ ոչ թե հատվածներով, ինչպես նախկինում։ Համակարգը, կատարելով թարգմանությունն, ընտրում է ավելի որակյալ տարբերակը, որն ավելի ընկալելի կլինի օգտատերերի համար։ Քաթիաուի համոզմամբ՝ այդպիսի թարգմանությունն առավել անհրաժեշտ են ճանապարհորդներին այն վայրերում, որտեղ ոչ միշտ ինտերնետի հասանելիություն կա։

Թարմացումը կթողարկվի մոտակա օրերին։ Գործառույթը հասանելի կլինի Google Translate-ի «կարգավորումներում», որտեղ պետք է ընտրել «օֆֆլայն թարգմանություն» տարբերակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները