Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Իտալիայի էկոնոմիկայի նախարարի

20:44   13 Հունիս 2018    452

Ֆրանսիական կողմը ափսոսանք է հայտնել իր իտալացի գործընկեր Ջովաննի Տրիոյի՝ Փարիզ նախատեսված այցից հրաժարվելու մասին որոշման կապակցությամբ, որտեղ նա պետք է հանդիպեր ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերի հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, այս մասին հայտնում է ֆրանսիական նախարարության մամուլի ծառայությունը: «Իտալիայի նախարարը նման որոշում է կայացրել եւ չեղարկել է այցը, եւ մենք ափսոսանք ենք հայտնում այդ կապակցությամբ: Շուտով կարվի նախարարի պաշտոնական հայտարարությունը»,- հայտնել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջովաննի Տրիան հրաժարվել էր Փարիզ նախատեսված պաշտոնական այցիցի, որտեղ նա պետք է հանդիպեր իր ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնել էր ANSA գործակալությունը՝ նշելով, որ որոշման պատճառը Հռոմի եւ Փարիզի միջեւ միգրացիայի խնդրի շուրջ ֆրանսիական կողմից հնչեցված քննադատական հայտարարության կապակցությամբ առաջացած դիվանագիտական լարվածությունն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները