Թրամփը լրատվամիջոցներին մեղադրել է ԿԺԴՀ-ի վերաբերյալ

21:07   13 Հունիս 2018    442

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Twitter-ի իր էջում նշել է, որ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ ցանկանում են նվազեցնել ԿԺԴՀ-ի հետ իր պայմանավորվածությունների կարեւորությունը` նրանց անվանելով «ԱՄՆ-ի ամենամեծ թշնամին»:

«Ծիծաղելի է հետեւել կեղծ լրատվամիջոցներին, հատկապես NBC եւ CNN հեռուստաալիքներին: Նրանք համառորեն փորձում են նվազեցնել Հյուսիսային Կորեայի հետ գործարքը: 500 օր առաջ նրանք կաղաչեին նման գործարքի մասին, այդ ժամանակ, թվում էր, թե պատերազմ կսկսվի: Մեր երկրի ամենամեծ թշնամին կեղծ լուրերն են, որոնք այդքան հեշտությամբ հրապարակվում են հիմարների կողմից », - գրել է ամերիկացի առաջնորդը:

Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրի Սենտոս կղզում հանդիպում են անցկացրել: Բանակցությունների ավարտից հետո կողմերը ստորագրել են համատեղ փաստաթուղթ՝ պարտավորվելով այն «ամբողջությամբ եւ առանց հապաղելու» իրականացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները