Վրաստանի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

21:19   13 Հունիս 2018    501

Hayatsk.info-ն հայտնում է, որ Գիորգի Կվիրիկաշվիլին ղեկավարել է Վրաստանի կառավարությունը 2013 թվականի հուլիսից:

«Ես տեսնում եմ տրամադրվածությունն իմ թիմում, եւ որոշում եմ կայացնում՝ որպես ցանկացած թիմի ղեկավար. այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- արտահերթ ճեպազրույցի ժամանակ ասել է Կվիրիկաշվիլին:

Նախօրեին կայացել էր իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահը, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին եւ կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին:

Հանդիպումից հետո պատգամավորները հերքել են տարածված լուրերն այն մասին, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում քննարկվել են փոփոխությունները կառավարությունում: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն էին երկրում ընթացող իրադարձությունները եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Վրաստանում աղքատության ցուցանիշն աճել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները