Բրյուսելի օդանավակայանում մաքսայինները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով

21:23   13 Հունիս 2018    438

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսայինները, այսպես կոչված, «կողմնապահության գործադուլ» են անցկացնում՝ սովորականից ավելի դանդաղ իրականացնելով ուղևորների ուղեբեռի ստուգումները:

Մաքսային ծառայության աշխատակիցներն իրենց բողոքի ակցիայի միջոցով ցանկանում են իշխանությունների ուշադրությունը գրավել կադրերի պակասի խնդրի ուղղությամբ, ինչի պատճառով անձնակազմը հաճախ ստիպված է լինում դուրս գալ լրացուցիչ հերթապահությունների:

Մաքսայինները նաև պահանջում են իրենց տրամադրել ավելի ժամանակակից սարքավորումներ և ուժեղացնել անվտանգությունը:

Գործադուլի առնչությամբ ուղևորներին խորհուրդ է տրվել օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն երկու-երեք ժամ առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները