Թաթարստանում 5-ամյա տղան մեքենայով ընկել է ջուրն ու խեղդվել. VIDEO

21:38   13 Հունիս 2018    619

Թաթարտանում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ջրից դուրս են բերել ավտոմեքենան, որի սրահում 5-ամյա երեխա է գտնվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "NTV"-ին, ծնողները երեխային փակել էին ավտոմեքենայում և հեռացել: Տղան պտտել է բանալին, և մարդատար մեքենան ընթացել է դեպի ջուրը, որի խորությունը վեց մետր է: Երեխան չի կարողացել ինքնուրույն դուրս գալ: Նրան օգնության են վազել ականատեսները, փորձել են կոտրել ապակին, սակայն նրանց չի հաջողվել փրկել երեխային:

ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ականատեսները ԱԻՆ են զանգահարել: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները կոտրել են մեքենայի ապակին և սրահից դուրս բերել երեխայի մարմինը: Միջոցառում է իրականացվում՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվել ծնողները դժբախտ պատահարի պահին և թե ինչու են երեխային փակել մեքենայում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թաթարստան  


Վերնագիրի այլ պիտակները