Իտալիայի խորհրդարանի պատգամավորը իր դեմքը ցույց է տվել հանրությանը

21:52   13 Հունիս 2018    560

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Guardian"-ին, Իտալիայի խորհրդարանի 51-ամյա անդամ Պյերա Աելոն, ով նախորդող 25 տարիների ընթացքում ստիպված է եղել գաղտնի պահել իր արտաքինը մաֆիայի կողմից սպառնալիքի պատճառով, առաջին անգամ ցուցադրել է իր արտաքինը հանրության առաջ:

«Կուլիսներում անցկացրած այդ բոլոր տարիներից հետո այսօր վերջապես կարող եմ նայել աշխարհի դեմքին՝ չվախենալով ցուցադրել իմ դեմքը»,- ասել է կին պատգամավորը:

Աելոն 14 տարեկանում ստիպված է եղել ամուսնանալ սիցիլական մաֆիայի առաջնորդ Վիտո Աթրիայի որդու հետ; 1991թ. մրցակցող կլանը սպանել է նրա ամուսնուն: Նա սպանության վկա է դարձել և որոշել է ցուցմունք տալ ոստիկանությանը: Նրա վկայությունների հիման վրա մաֆիայի մի քանի անդամների բանտ են նստեցրել:

Աելոն դարձել է վկաների պաշտպանության ծրագրի մասնակից. նա փոխել է իր անունը և հեռացել Սիցիլիայից: Միայն անցյալ տարի նա որոշել է դուրս գալ ընդհատակից: Սակայն նա շարունակելու է ապրել ոստիկանության հսկողության ներքո, քանի որ նա դեռ շարունակում է համարվել մաֆիայի հնարավոր զոհը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները