ԱՄՆ-ն եւ ԿԺԴՀ-ն կարող են հաջորդ շաբաթ փոխգործակցությունը շարունակել

22:21   13 Հունիս 2018    636

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները փոխգործակցությունը, հնարավոր է շարունակեն արդեն հաջորդ շաբաթ: Նրանք կքննարկեն հարցեր, որոնք չեն ներառվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հունիսի 12-ի հանդիպման հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին չորեքշաբթի Սեուլում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Ըստ նրա, փոխգործակցությունը կշարունակվի «հաջորդ շաբաթ կամ մոտավորապես այդ ընթացքում»:

Ընդհանուր առմամբ նա նշել է, որ ԱՄՆ-ն հետագա 2.5 տարում ակնկալում է ԿԺԴՀ-ի զինաթափումը: Ընդ որում Փհենյանում հասկանում են, որ մանրակրկիտ ստուգում կպահանջվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները