Սինգապուրը Թրամփի եւ Ընի հանդիպման համար 15 մլն դոլար է ծախսել

22:54   13 Հունիս 2018    452

ԱՄՆ-ԿԺԴՀ երկօրյա գագաթաժողովին, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպում կայացավ, Սինգապուրը ծախսել է մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "CNBC"-ին, այս մասին հայտարարել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլուն:

«Դա այն գինն է, որը մենք ցանկանում ենք վճարել» - ասել է նա:

Սինգապուրի վարչապետի խոսքով, գագաթաժողովը դրական ազդեցություն է ունեցել երկրի հեղինակության վրա եւ ցույց է տալիս պետության միջազգային կարգավիճակը:

Այս գումարը ներառում է Սենտոս կղզու Capella շքեղ հյուրանոցում պետությունների երկու ղեկավարների բնակության վճարը, ինչպես նաեւ անվտանգության ապահովումը եւ 2,500 լրագրողների համար միջազգային մամուլի կենտրոնի ստեղծումը:

Բացի այդ գագաթաժողովի նախօրեին Սինգապուր ժամանողների թվի մեծ հոսք էր սպասվում, որոնցից յուրաքանչյուրը մի քանի օրվա բնակության համար մոտ 1.5 սինգապուրյան դոլարի չափով ներդրում է ունենում զբոսաշրջությունից երկրի ստացած եկամուտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր   Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները