Ս.Արաբիայի թագաժառանգը Կրեմլի մոտակա հյուրանոցում մի ամբողջ հարկ կզբաղեցնի

09:00   14 Հունիս 2018    380

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Սալման Ալ Սաուդն իր պատվիրակության հետ Կրեմլի մոտակայքում գտնվող Ritz Carlton հյուրանոցում ողջ 11-րդ հարկը կզբաղեցնի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակման համաձայն, արքայազնը Ռուսաստան կժամանի ինը ինքնաթիռով: 11-րդ հարկ բարձրանալու համար աշխատակիցներին հատուկ անցագրեր կտրվեն:

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թվարկել էր արտասահմանից 13 բարձրաստիճան հյուրերին, որոնց Վլադիմիր Պուտինը մտադիր է ընդունել Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումից առաջ: Նրանց թվում է նաեւ սաուդյան արքայազն Մուհամմեդ իբն Սալմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները