Նորվեգիայի պատգամավորները Թրամփի թեկնածությունն առաջադրել են

09:04   14 Հունիս 2018    316

Նորվեգիայի իշխող Առաջընթացի կուսակցության անդամները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված համաձայնագրի կնքման գործում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հեռուստառադիոընկերության` Թրամփի առաջադրման նախաձեռնողները Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության երկու անդամներն են:

Ավելի վաղ, այն մասին, որ Թրամփը Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար արժանի է Նոբելյան դափնեկիր դառնալուն, ասել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

«Նախագահ Թրամփը պետք է արժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակին: Մեզ միայն խաղաղություն է պետք», - ասել էր Մուն Չժե Ինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները