Մեքսիկայում անհայտ անձինք կրակել են հուղարկավորության մասնակիցների վրա

09:11   14 Հունիս 2018    490

Մեքսիկայի արեւմտյան Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում հուղարկավորության մասնակիցները զինված հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարձակման զոհ է դարձել երկու մարդ, վեցը վիրավորվել են, նշվում է տարածաշրջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Ականատեսները պատմել են, որ արարողության անցկացման վայր են ժամանել երկու ամենագնաց եւ զինված մարդկանց մարդատար մեքենա: Նրանք կրակել են թաղման մասնակիցների վրա, որից հետո փախուստի են դիմել», - նշվում է փաստաթղթում:

Հարձակման կասկածյալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մայիսի վերջին Խալիսկոյի գլխավոր դատախազ Ռաուլ Սանչես Խիմենեսը հայտարարել էր, որ նահանգը բախվել է բռնության անհավանական ալիքի հետ: Ըստ իշխանությունների, կատարվածի հետ կապ ունեն «Խալիսկո-Նոր սերունդ» եւ «Նուեվա Պլասա» թմրակարտելները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները