Մերկելը միգրացիայի խնդիրը ԵՄ-ի համախմբվածության համար լակմուսի թուղթ է անվանել

09:12   14 Հունիս 2018    437

Միգրացիայի խնդիրը ԵՄ-ի համախմբվածության պահպանման համար լակմուսի թուղթ է, դրա լուծումը կորոշի համայնքի ապագան:

Այս մասին Բելգիայի վարչապետ Շարլ Միլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինձ համար միգրացիայի հիմնախնդրի հաղթահարումը Եվրոպայի ապագայի եւ միասնության պահպանման համար լիկմուսի թուղթ է հանդիսանում», - ասել է Կանցլերը:

Նա կոչ է արել միգրացիայի ճգնաժամի համար համաեվրոպական լուծում գտնել: «Ինձ համար կարեւոր է, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, լինի կարգավորված, համաձայնեցված, հաստատված համաձայնագրերով, որ մենք իսկապես ընդհանուր եվրոպական ընթացակարգ ենք ստացել», - ասել է գերմանական կառավարության ղեկավարը: «Պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր երկրի շահերը», - ավելացրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները