«Ուղիղ գիծ Պուտինի հետ» հաղորդումը 7 տարվա ընթացքում ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել

09:16   14 Հունիս 2018    392

Այս տարի «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը վերջին 7 տարվա ընթացքում ռուսաստանցիներին մոտ ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Mediascope ընկերության ուսումնասիրության համաձայն, հեռտուստատեսությամբ հաղորդումը դիտել է 5.78 մլն մարդ: 2011 թվականից հետո սա ամենացածր ցուցանիշն է:

Անցյալ տարի «Ուղիղ գիծը» դիտել է 6.2 մլն մարդ, 2016-ին՝ 7.1 մլն: Հաղորդման նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը եղել է 2015 թվականին, այդ ժամանակ այն դիտել է 8.38 մլն մարդ: 2016-ին դիտողների քանակը կազմել է 7 մլն-ից մի փոքր ավել:

2000 թվականից տարբեր անվանումներով նմանատիպ հաղորդումներ կան: Mediascope-ն հետազոտության համար օգտագործել ավելի քան 100 հազար բնակչությամբ Ռուսաստանի բոլոր քաղաքները: Որպես հաղորդման թիրախային լսարան վերլուծաբանները սահմանել են չորս տարկանից բարձր հեռուստադիտողներին:

2018 թվականին «ուղիղ գիծը» տեւել է 4 ժամ 22 րոպե: Ընդհանուր առմամբ, Պուտինը ստացել է ավելի քան 2 մլն հարց, պատասխանել 73 հարցի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները