ՌՌ-ն Իսրայելին խնդրել է չպատերազմել Սիրիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին

09:21   14 Հունիս 2018    377

Ռուսաստանի իշխանություններն Իսրայելին խնդրել են ռազմական գործողություններ չծավալել Սիրիայում՝ ՌԴ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ նման խնդրանքով Մոսկվան դիմել է նաև տարածաշրջանում գործող այլ երկրների։ Ըստ երևույթին, խոսքն ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի մյուս անդամների, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի և Իրաքի մասին է։

Պարբերականում ընդգծվում է, որ 2018-ի «մունդիալը» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական նախագիծն է», որը չի ցանկանում, որ Սիրիայի իրադարձությունները շեղեն համաշխարհային հանրությանն առաջնությունից։

Ըստ պարբերականի՝ Իսրայելի կառավարությունն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի խնդրանքին և կաշխատի աշխարհի առաջնության օրերին պահպանել «ցածր պրոֆիլը»։ Սակայն նշվում է, որ Իրանը շարունակում է գործել Սիրիայում, իսկ Իսրայելը իրանական զինված ուժերի կողմից ցանկացած սադրանքի նկատմամբ «զրոյական համբերատարության մասին» է հայտարարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները