Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է համատեղ C-500-ներ արտադրել

09:25   14 Հունիս 2018    551

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ C-500 զենիթահրթիռային համալիրներ արտադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես Պուտինին առաջարկել եմ համատեղ C-500-ներ արտադրել»,-ասել է Էրդողանը։ Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել զրույցը և ինչ պատասխան է տվել Պուտինը։

Էրդողանը նաև խոսել է C-400-ների առաջիկա մատակարարման մասին, որի շուրջ պայմանագիրը Անկարայի և Մոսկվայի միջև 2017-ին է կնքվել։

«Ռուսաստանը C-400-ների համար մեզ շատ ընդունելի պայմաններով վարկ է հատկացրել։ Երկրորդ և երրորդ փուլում մենք համատեղ արտադրություն կսկսենք։ Հնարավոր է նաև C-500-ի համատեղ արտադրություն»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները