Թրամփը ցանկանում է Հրվ. Կորեայից դուրս բերել ամերիկացի զինծառայողներին

09:28   14 Հունիս 2018    471

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար դուրս բերել Հարավային Կորեայից ամերիկյան զորամիավորումը, սակայն այդպիսի տարբերակի մասին դեռ խոսք չկա։

«Հարավային Կորեայում մենք 32 հազար զինծառայող ունենք։ Ես կցանկանայի նրանց տուն վերադարձնել։ Այժմ, դա չի քննարկվում, (սակայն) անհրաժեշտ պահի (կքննարկվի)։ Ես կցանկանայի մեր զորքերը հնարավորինս շուտ դուրս բերել, քանի որ դա թանկ արժե մեզ համար»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ հունիսի 12-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը չի բարձրացվել։

«Դա չի եղել բանակցությունների սեղանին»,-ընդգծել է Թրամփը։

Սակայն նա ենթադրել է, որ Կիմ Չեն Ընը հավանաբար կցանկանար քննարկել այդ թեման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հրվ.Կորեա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները