Բիլ Քլինթոնի դեբյուտային վեպը ռեկորդ է սահմանել վաճառքի հենց առաջին օրերին

09:37   14 Հունիս 2018    539

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դեբյուտային վեպը վերջին երեք տարիների ընթացքում վաճառքի ռեկորդային թիվ է սահմանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս մասին հաղորդում է Washington Post պարբերականը։ Ըստ պարբերականի տվյալների՝ հունիսի 4-10-ը ընկած հատվածում «Նախագահն անհետացել է» թրիլլերի 147 հազար տպագիր օրինակ է վաճառվել։ Գիրքը գրել է Քլինթոնը՝ հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ համատեղ։

Այսպիսով, Քլինթոնի գիրքը դարձել է ամենից շատ վաճառվող վեպը՝ սկսած 2015 թվականի ամառվանից։ Հաղորդվում է, որ գրքում պատմվում ԱՄՆ նախագահի մասին, որն ընդհատակ է անցնում, որպեսզի պաշտպանի երկիրը ավերիչ կիբերգրոհից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բիլ-Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները