Թրամփը բացատրել է՝ ինչու է հարկավոր ՌԴ-ը վերադարձնել G7

10:00   14 Հունիս 2018    445

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կանադական Քվեբեկում կայացած «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողովի քննարկումների զգալի մասը վերաբերել է Ռուսաստանին, ուստի՝ այդ երկիրն անհրաժեշտ է վերադարձնել G7-ի կազմ:

«Գիտեք՝ մենք մեր ժամանակի մոտ 25%-ը ծախսել ենք Ռուսաստանի մասին զրույցների վրա: Եվ ես ինքս իմ մեջ մտածեցի՝ արդյո՞ք ավելի լավ չէր լինի, եթե նրանք այստեղ լինեին: Ես Ռուսաստանի կողմից չեմ, ես Միացյալ Նահանգների կողմից եմ: Ահա ձեզ օրինակ բերեմ. եթե Վլադիմիր Պուտինը մյուս անդամ պետությունների ղեկավարների պես ինձ հետ նստած լիներ նույն սեղանի շուրջ, եթե նա այնտեղ լիներ, ես նրան կխնդրեի այնպիսի բաներ անել, որոնք օգուտ կբերեին և՛ աշխարհին, և՛ իրեն»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ նախընտրում է ոչ թե հեռախոսային, այլ անձնական շփումը:

Իր խոսքում ԱՄՆ նախագահը Ռուսաստանին G8-ի կազմից հանելու ու միությունն ինքնըստինքյան G7-ի վերածելու պատասխանատվությունը դրել է նախկին ղեկավար Բարաք Օբամայի վրա:

Թրամփը հունիսի 8-ին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերադառնա «Մեծ յոթնյակ»-ի (G7) կազմ: Կրեմլն արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ նկատելով, որ Մոսկվան հիմա կարևորում է այլ ձևաչափերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները