Պոմպեոն հայտնել է ԱՄՆ եւ Հրվ. Կորեայի զորավարժությունների դադարեցման պայմանները

10:07   14 Հունիս 2018    389

ԱՄՆ եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների դադարեցման պայման է «ընթացիկ բանակցությունները, որոնք արդյունավետ են անցնում եւ բարի կամքի դրսեւորմամբ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա հասկացրել է, որ եթե Փհենյանը փորձի բանակցությունները սաբոտաժի ենթարկել, ապա Թրամփի վարչակազմն իրեն իրավունք կվերապահի վերսկսելու զորավարժությունները:

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Սպիտակ տան վերջին քայլերին՝ պետքարտուղարը նշել է, որ ճշգրիտ չգիտի, թե երբ կսկսվի բանակցային գործընթացի հաջորդ փուլը:

«Ենթադրում եմ, որ մեր տուն վերադառնալուց հետո դա բավական արագ տեղի կունենա, եւ արդեն հաջորդ շաբաթ մենք կսկսենք դրան նախապատրաստվել»,- ասել է Մայք Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները