Նախատեսվում է Իլհամ Ալիեւի այցը Բելառուս

10:13   14 Հունիս 2018    622

Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Hayatsk.info-ն:

Դեսպան Լատիֆ Գանդիլովը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացել եւ անցել են ռազմավարական գործընկերության մակարդակին:

Լատիֆ Գանդիլովը բարձր է գնահատել Բելառուսի արդար դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ շնորհակալություն է հայտնել բելառուսական պետությանը, հատկապես նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Վ.Մակեյն ընդգծել է Բելառուսի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարեւորությունը: Նա դրական է գնահատել տնտեսական հարաբերությունների ընդլայնումը եւ իր գոհունակությունը հայտնել Մինսկում Ադրբեջանի առեւտրի տան գործունեությանը։

Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բելառուս նախատեսված պաշտոնական այցի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհա-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները