Տոկիոն աշխատում է Սինձո Աբեի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման կազմակերպման ուղղությամբ

10:19   14 Հունիս 2018    431

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Տոկիոն աշխատում է երկրի վարչապետ Սինձո Աբեի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ բանակցությունների համար բաց լինելու վերջինի հայտարարությունից հետո:

Sankei Shimbun պարբերականի տեղեկություններով՝ Կիմը Աբեի հետ հանդիպման հնարավորությունը քննարկել է Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական բանակցությունների ժամանակ:

Կառավարության պաշտոնյաները հանդիպման մի քանի սցենարներ են քննարկում, որոնց թվում է օգոստոսին Աբերի այցը Փհենյան, հայտնել է «Յոմիուրի Սիմբունը»: Մեկ այլ սցենարի համաձայն՝ Աբեն եւ Կիմ Չեն Ընը կարող են հանդիպել Ռուսաստանում սեպտեմբերին տեղի ունենալիք համաժողովի շրջանակում:

Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչները նախատեսում են հյուսիսկորեացի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարել այս շաբաթ Մոնղոլիայում տեղի ունեցող անվտանգության համաժողովում՝ փորձելով հաստատել ծրագրերը, հայտնել են տեղական լրատվամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները