Վրաստանի նախագահը հրամանագիր Է հրապարակել

10:28   14 Հունիս 2018    397

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր Է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ:

Այդ մասին ասված Է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին: Վրաստանի Սահմանադրությանը համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությանը հաջորդում Է կառավարության հրաժարականը: Դրանից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք Է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի վարչապետի նոր թեկնածուին, որին կընտրի խորհրդարանական մեծամասնությունը:

«Վրաստանի կառավարությանը՝ նույն կազմով, հանձնարարվում Է ժամանակավորապես կատարել պարտականությունները, մինչեւ կառավարության նոր կազմի ստեղծումը»,- ասված Է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները