Թրամփը ցանկանում Է ԱՄՆ-ի զինվորականներին դուրս բերել Հրվ. Կորեայից

10:44   14 Հունիս 2018    406

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացի բոլոր զինծառայողները, որոնք տեղաբաշխված են Հարավային Կորեայում, վերադառնան տուն, բայց առայժմ խոսքը չի վերաբերում այդ հեռանկարին:

Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել հունիսի 13-ին:

«Մենք 32 հազար զինծառայող ունենք Հարավային Կորեայում,- ասել Է քաղաքական գործիչը:- Ես կցանկանայի նրանց տուն վերադարձնել»: «Բայց այժմ դա չի քննարկվում, սակայն հարմար պահին կքննարկվի»,- նշել Է նա: «Ես կցանկանայի՝ մեր զորքերը դուրս բերել այնքան արագ, որքան որ կկարողանանք, որովհետեւ դա թանկ Է նստում մեզ վրա»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները