Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքեց իր պաշտոնաթողության մասին լուրերը

10:58   14 Հունիս 2018    343

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հերքել է պաշտոնաթող լինելու իր մտադրության մասին CBS հեռուստաալիքի հաղորդումը։

«Ի՞նչ, CBS-ն իմ ապագայի վերաբերյալ գիտի այն, ինչ ես ինքս չգիտե՞մ… Նրանք հաղորդագրությում են հրապարակել «Սպիտակ տնից հեռանալու»՝ իմ պլանների մասին՝ նույնիսկ չհարցնելով ինձ: Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, եւ ինձ համար պատիվ եմ համարում աշխատել նախագահի հետ»,- գրել է Սանդերսն իր Twitter-ում:

CBS հեռուստաալիքը, վկայակոչելով վարչակազմին մոտ իրազեկ աղբյուրներ, ինչպես նաեւ Սանդերսի ընկերների արած հայտարարությունները, որոնց նա հաղորդակից է դարձրել իր պլաններին, հայտնել է, որ նա պլանավորում է ընթացիկ տարվա վերջին հեռանալ իր պաշտոնից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները