Ալյասկայի երկնքում երկու օդանավ են բախվել. զոհվել է մեկ մարդ

11:06   14 Հունիս 2018    453

ԱՄՆ Ալյասկա նահանգի երկնքում 2 ոչ մեծ օդանավերի բախման զոհն է դարձել մեկ մարդ, հայտնում է տեղական Anchorage Daily News պարբերականը:

Ալյասկայի երկնքում բախված 2 օդանավերից մեկը արտահերթ վայրէջք էր կատարում Անքորիջ քաղաքում: Նահանգի հակահրդեհային ծառայության ներկայացուցիչ Էրիկ Շունեմանի խոսքով՝ բախման հետեւանքով վնասվել են օդանավի անիվները, ոչ մեկը չի տուժել:

NTSB-ի տեղեկություններով՝ երկրորդ օդանավը, որը ենթադրաբար Cessna 206 կամ 207 է, գետն է ընկել, որի բեկորները հայտնաբերվել են: «Մենք գործնականում համոզված ենք, որ այս օդանավում մեկ մարդ է եղել»,- հայտարարել է Ալյասկայում գերատեսչության ներկայացուցիչ Քլինթոն Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալյասկա  


Վերնագիրի այլ պիտակները