Գերմանիայում մահացու թույներ աճեցնող ամուսնական զույգի են ձերբակալել

11:30   14 Հունիս 2018    430

Գերմանիայում Քյոլնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականցրել՝ ձերբակալելով 29-ամյա թունիսցուն, որը հավանաբար տանը մահացու թույն է աճեցրել։

«Ծավալուն ոստիկանական գործողության ընթացքում երեքշաբթի երեկոյան հատուկ նշանակության ուժերը կասկածյալի բնակարանում ռիցին են հայտնաբերել, որն աշխարհում երրորդ թունավոր նյութն է համարվում»,-ասվում է հաղորդագրությունում։

Ոստիկանական գործողության համար առիթ է դարձել հաղորդումը, համաձայն որի՝ Թունիսից ժամանած տղամարդը և նրա կինը տանը թունավոր սուբստանցիաների արտադրությամբ են զբաղվում։ Թունսիցուն հարցաքննում են ոստիկանությունում, իսկ նրա գերմանացի կնոջը, որը մահմեդականություն է ընդունել, բաց են թողել։ Ամուսինները չորս երեխա ունեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները