Իր ծննդյան կապակցությամբ Թրամփը հանգստի օր կվերցնի

11:34   14 Հունիս 2018    379

Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դառնում է 72 տարեկան։ Սպիտակ տանը չեն հայտնել, թե ինչպես նա կնշի իր տարեդարձը։

Սակայն Սպիտակ տան կարգացուցակը վկայում է, որ հունիսի 14-ը Թրամփի համար հանգստյան օր կլինի։

Նշվում է, որ Թրամփը հանգստացել է նաև հունիսի 13-ին՝ Սինգապուրից վերադառնալու հաջորդ օրը, որտեղ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։

ԱՄՆ 45-րդ նախագահն ամենատարեց մարդն է, որը երբևէ ստանձնել է այդ պաշտոնը։ 2016-ին, երբ նա հաղթեց նախագահական ընտրություններում, 70 տարեկան էր։

Դոնալդ Թրամփը ծնվել է 1946-ի հունիսի 14-ին, Նյու Յորքի Կունիս շրջանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները