Համայնքների պալատը մերժեց Լոնդոնի մնալու մասին ուղղումը

11:42   14 Հունիս 2018    565

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել է Brexit-ի մասին օրինագծի այն ուղղումը, որը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջում է Բրյուսելի հետ համաձայնության գալ Եվրամիության հետ մաքսային միությունում երկրի մնալու շուրջը՝ դրանից դուրս գալուց հետո:

Հունիսի 13-ին համապատասխան օրենսդրական փոփոխման դեմ հանդես է եկել 325 պատգամավոր, կողմ՝ 298-ը:

Համայնքների պալատը նաեւ դեմ է քվեարկել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջարկած ուղղմանը, որը պահանջում էր Եվրամիության հետ համաձայնագիր կնքել Եվրոպայի միասնական շուկա անարգել մուտքի վերաբերյալ՝ հանրակցությունից թագավարության դուրս գալուց հետո:

Հունիսի 13-ին համապատասխան օրենսդրական փոփոխությունը մտցնելու դեմ հանդես է եկել 322 պատգամավոր, կողմ՝ 240-ը: Այդ ուղղումների մերժումը վարչապետ Թերեզա Մեյի հաղթանակն է, ով հետեւողականորեն հայտարարում է, որ Brexit-ից հետո երկիրը պետք է դուրս գա Եվրոպայի միասնական շուկայից եւ ԵՄ-ի մաքսային միությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները