Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

11:59   14 Հունիս 2018    527

Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել Է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում:

Քաղաքագլխի՝ հունիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումը մեկ շաբաթից ավելի Է տեւել: Արտահերթ ընտրությունները նշանակվել Էին անցյալ տարվա դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Էդ Լիի հանկարծամահ լինելուց հետո:

Բրիդը ծնվել Է Սան Ֆրանցիսկոյում, աղքատ ընտանիքում. նրան մեծացրել Է տատը: Նկատի առնելով իր անձնական փորձը՝ նա խոստացել Է քաղաքագլխի պաշտոնում զբաղվել մատչելի բնակարանների կառուցմամբ, աղքատներին օգնելով եւ քաղաքի փողոցներում կարգուկանոնի հաստատմամբ: 2016 թվականից Բրիդը քաղաքի հսկիչ խորհրդի ղեկավարն Է եւ անցյալ տարվա վերջին քաղաքապետ Էդ Լիի մահվանից հետո օրենքով զբաղեցրել Է նրա աթոռը: Սակայն նա քաղաքապետի պարտականությունները կատարել Է միայն վեց շաբաթ, ինչից հետո նրան ստիպել են վայր դնել քաղաքագլխի լիազորությունները նախընտրական արշավի սկսվելու կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սան-Ֆրանցիսկո  


Վերնագիրի այլ պիտակները