Պենտագոնը դիտարկում է Կորեայում ուժերի մարտունակության ապահովման ուղիները

12:22   14 Հունիս 2018    399

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո Պենտագոնը դիտարկում է Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերի մարտական պատրաստվածության ապահովման ուղիները:

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ պարզ չէ, թե ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի մասնակցությամբ ուժերի ինչ տեսակներ կարող են տեղավորվել Թրամփի՝ զորավարժությունների մասին պատկերացումների մեջ:

Սակայն ամերիկյան եւ հարավկորեական համատեղ խոշոր զորավարժությունները դուրս էին այդ պատկերացումից: Այնուամենայնիվ, պաշտոնյաները պնդում են, որ կաջակցեն Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի մարտական պատրաստությանը, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես դա տեղի կունենա:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին՝ նշելով, որ« դա մեծ գումարներ կխնայի», ինչպես նաեւ դրանք «սադրիչ» անվանելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները