ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը 0.25 տոկոսային կետով բարձրացրել է բազային տոկոսադրույքը

13:12   14 Հունիս 2018    442

Հունիսի 12-13-ը տեղի ունեցած նիստերի արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը որոշել է 25 բազիսային կետով բարձրացնել դաշնային վարկային միջոցների (federal funds rate) տոկոսադրույքը. տարեկան 1,5-1,75-ից հասցնելով մինչեւ 1,75-2 տոկոսի:

Այս մասին ասվում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

FOMC-ի որոշումը համընկել է տնտեսագետների եւ շուկայի մասնակիցների ճնշող մեծամասնության կանխատեսումների հետ:

2018 թվականին տոկոսադրույքն արդեն բարձրացվել էր մարտին՝ 0,25 տոկոսային կետով: 2017-ին կարգավորիչը տոկոսադրույքը երեք անգամ բարձրացրել էր` դեկտեմբերին` մինչեւ 1,25-1,5 տոկոս, հունիսին՝ մինչեւ 1-1,25 տոկոս եւ մարտին՝ տարեկան մինչեւ 0,75-1 տոկոս: Մինչ այդ, տոկոսադրույքի աճի տեմպերն ավելի դանդաղ էին`մեկական անգամ 2016 եւ 2015 թվականներին:

Բացի դրանից Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի Բաց շուկաների կոմիտեի անդամների մեծամասնությունը հունիսյան նիստի արդյունքներով 2018 թվականին բազային տոկոսադրույքի չորս աճ է կանխատեսում՝ 2.375 տոկոս միջին մակարդակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները